26 կգ նիհարելուց հետո Լիանա Հակոբյանը չափն անցել է շրթունքները մեծացնելու հարցում (լուսանկար)

  • Nov 25, 2021

Դերասանուհի Լիանա Հակոբյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Ոսկե դպրոց» սիթքոմից։

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ նա կտրուկ նիհարել է:

Ըստ նրա՝ ինքը նիհարել է 26 կգ-ով։

Լիանան Ինստագրամի իր էջում գրել էր, թե ինչ սննդամթերքներից էր հրաժարվել նման արդյունքի հասնելու համար։

«Սննդամթերքներ, որոնցից ես հրաժարվել եմ․ երշիկ, նրբերշիկ, ապխտած մսամթերք, գազավորված ըմպելիքներ (ցանկացած տեսակի), կիսաֆաբրիկատներ, կետչուպ, մայոնեզ, սոուս, արագ պատրաստվող մթերք։ Երբեմն խախտումներ անում եմ դա կարող է լինել 2 ամիսը 1 անգամ ընկերական կամ ընտանեկան հավաքույթների ու խնջույքների ժամանակ»,– անկեղծացել էր դերասանուհին:

Իհարկե, Լիանայի նիհարությունը եւ կամքի ուժը քննարկման ենթակա չէ, սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ դերասանուհին արտաքին կատարելության հասնելու համար դիմում է ծայրահեղ քայլերի:

Նա չափն անցել է շրթունքների ծավալի մեծացման հարցում:

Ստորեւ ներկայացնում ենք լուսանկարը, իսկ մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:

 

Մեկնաբանություն

Որոնում