Մարիամ Մելիքյանը, երաժշտությունը «քոքած», ծխելով տեսանյութ է հրապարակել

  • Nov 25, 2021

Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը պարբերաբար հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում:

Starnews-ն արդեն հայտնել է, որ օրեր առաջ, երբ Սյունիքում իրավիճակը լարված էր, ինչի հետեւանքով էլ զոհեր եւ գերիներ էինք ունեցել, Մարիամը ոգելիցով ինստագրամյան սթորի էր հրապարակել՝ գրելով, որ խմելու օր է:

Տպավորություն էր, որ Մարիամը նշելու առիթ ուներ:

Մեր աչքից չի վրիպել, որ, առհասարակ, մանկահասակ երեխաների մայր լինելով՝ Մարիամը ոչ տեղին հրապարակումներ է անում:

Դերասանուհին նաեւ մոռանում է, որ իրեն նաեւ դեռահասներ են հետեւում, իսկ ի՞նչ են տեսնում նրանք… Օրինակ՝ ինչպես է Մարիամը բարձր երաժշտության ներքո մեքենայում ծխում…

Ծխախոտը էլեկտրական էր, բայց մինչ ամբողջ աշխարհում հանրային կերպարներն առողջ ապրելակերպ են քարոզում, Մարիամի համար մեկ խմելու օր է, մեկ էլ՝ ծխելու:

Մեկնաբանություն

Որոնում