Դաժան սպանության դեպքից եւ ձերբակալությունից հետո ո՞վ է խնամում պարուհի Լարիսա Հակոբյանի դստերը (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 25, 2021

Starnews-ն արդեն տեղեկացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած սպանության գործով  3 ձերբակալված անձանց մասին:

Ձերբակալվել էի սպանվածի հարսնացուն, հարսնացուի մայրը և եղբայրը՝ 22-ամյա Մ․ Հակոբյանը։

Ըստ համացանցում տարածված տեղեկությունների՝ 27-ամյա կինը պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանն է:

Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ այդ սպանությունից հետո Լարիսայի՝ առաջին ամուսնությունից ունեցած դստերը խնամում են պարուհու ազգականները:

Նրանք նախընտրում են տեղի ունեցածի վերաբերյալ ոչինչ չխոսել:

Նշենք, որ Լարիսան նշանադրվել էր 15 տարեկանում, իսկ 16-ում արդեն ամուսնացել էր:

Հիշեցնենք, որ դաժան սպանության վերաբերյալ ավելի վաղ՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ 27-ամյա աղջկա եղբոր կողմից ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, սպանելու պատճառը եղել է հայհոյանքը: Բանն այն է, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Արսեն Սիմոնյանն իր սիրելի աղջկա տանն է եղել, ընտանիքի անդամները  սեղանի շուրջ նստած են եղել: Այդ ընթացքում փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել, երբ ապագա հարսնացուն հետաքրքրվել է՝ ով է գրել Արսեն Սիմոնյանին, վերջինս հրաժարվել է ընկերուհուն տալ հեռախոսը և առհասարակ ցույց տալ, թե ով է իրեն նամակ գրել:

Հեռախոսահամարին եկած նամակի շուրջ զույգի մեջ սկսվում է տհաճ խոսակցություն, որի ժամանակ Արսեն Սիմոնյանը բռնում է իր հարսնացուի կոկորդը:

Այս տեսարանը տեսնելով հարսնացուի ընտանիքի անդամները խառնվում են վեճին, հնչում են հայհոյանքներ, որից հետո աղջկա եղբայրը դանակով հարվածում է ապագա փեսային՝ Արսեն Սիմոնյանին, ինչից էլ նա մահանում է:

Մեկնաբանություն

Որոնում