Բոլոր սերերիդ մեջ  ամենասիրունը՝ ես եմ քեզ սիրում. սիրելիի մոտ ԱՄՆ մեկնած Սոֆի Դևոյանի անսպասելի գրառումը (տեսանյութ)

  • Nov 26, 2021

Պարուհի, բլոգեր Սոֆի Դևոյանը ներկայումս ԱՄՆ-ում է: Նա այնտեղ  է մեկնել, որպեսզի սիրելիի հետ իր հանգիստը վայելի:

Նա պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում իրենց ժամանցից:

Նա նաև սիրառատ գրառում է արել.

«Բոլոր սերերիդ մեջ ամենասիրունը ես եմ քեզ սիրում, որովհետև ամենամեղավոր մարմնում՝ ամենասիրուն հոգին միայն դու  ունես, ու այդ մասին միայն ես գիտեմ»:

Հավելենք,  որ օրերս Սոֆին  համարձակ տեսանյութ էր հրապարակել, որում ջերմ գրկախառնվում էր սիրելիի հետ, սակայն, կարծես թե, այդ տեսանյութի կիրքը նրան չափից շատ է թվացել: Սոֆին հեռացրել է տվյալ տեսանյութը, սակայն, ինչ խոսք, երբ համացանցում ունես բաց էջ, ապա տեսանյութը հեռացնելը, մեղմ ասած, ոչինչ չի փոխում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hay Paparazzi (@armenianpaparazzi)

Հավելենք նաև, որ Սոֆիի և նրա սիրելիի միջև տարիքային մեծ տարբերություն կա: Ըստ լուրերի՝ 17 տարվա տարբերություն է, չնայած դրան՝ ըստ Սոֆիի՝ հարսանիք առաջիկայում չի լինելու:

Մեկնաբանություն

Որոնում