Ռաֆո ջան, բա քեզ սա պե՞տք էր, ինչո՞ւ ես քիթդ մտցնում քաղաքականության մեջ (լուսանկար, տեսանյութ)

  • Nov 27, 2021

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ՔՊ-ականների հետ մասնակցել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչների հետ հանդիպմանը:

Այս մասին տեղեկանում ենք Արմավիր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից:

«Այսօր Արաքս համայնքում բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էր իմ լավ ընկեր, սիրված դերասան, արմավիրցի Ռաֆայել Երանոսյանը», – գրել էր Խուդաթյանը:

Ինչ խոսք, համացանցում  այս նորությունը բուռն ընդունվեց: Շատերը շտապեցին դերասանին մեղադրել քաղաքականության մեջ թաթախվելու մեջ:

Ախր, Ռաֆո ջան, քեզ սա պե՞տք էր, նոր դերեր ես ստանալո՞ւ, թե՞ Հայկ Մարությանի ուղին ես ուզում շարունակել…

Ի վերջո, ի՞նչ եղավ Հայկ Մարությանի, Հովհաննես Ազոյանի հետ, չնայած Հայկի դեպքում գոնե պաշտոն կա, Հովհաննեսը միայն հայհոյանքներով է սահմափակվում…

Բոլոր հանրային մարդիկ գրեթե միշտ նշում են, որ իրենք արվեստագետներ են և պետք է հեռու մնան քաղաքականությունից, այսպե՞ս եք հեռու մնում…

Լավ, գնացիր, մասնակցեցիր, հետո՞. ի՞նչ դա տվեց  քեզ, Ռաֆո ջան, քանի ժամանակ ունես, հեռու մնա քաղաքական խաղեցիր, թե չէ, ինչպես երեկ էիր նշել, հետո թարգելու ես ամեն ինչ ու ստիպված գնաս…

Քաղաքական գործիչները կացնեն ու կգնան, իսկ անունդ, որը վաստակել ես տարիների ընթացքում էլ չես վերականգնի:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Անդոյի և Ռաֆոյի հարաբերություններն էլ լարվել են հենց քաղաքականության պատճառով: Նախկին մտերիմ ընկերները տարբեր քաղաքական հայացքներ ունեն, մեկը իշխանամետ է, մյուսը՝ ընդդիմադիր:

Մեկնաբանություն

Որոնում