Ծանր կորուստներ էին թե հորս, թե եղբորս մահերը. հորս երկար ժամանակ չէի ներում. Ավետ Բարսեղյանն առաջին անգամ խոստովանում է (տեսանյութ)

  • Nov 29, 2021

Ավետ Բարսեղյանը Tert.am.lifeLiferoom-ի շրջանակներում խոսել է հոր կորստի մասին.

Ավետի խոսքով՝ ինքը կյանքում շատ հարվածներ է ստացել:

Ավետը խոստովանել է, որ իր կյանքի առաջին մեծ ցնցումը հոր կորուստն էր: Վերջինս մահացել էր, եր Ավետը ընդամենը 15 տարեկան էր: Ի դեպ, Ավետի ծնողներն ամուսնալուծված էին:

Ավետի խոսքով՝ հետագայում էլ է ունեցել ծանր կորուստներ, օրինակ՝ եղբոր, Վարդուհի Վարդանյանի, Հայկոյի մահերը, բայց առաջին «երկրաշարժը» հոր հետ էր կապված.

«Նա ինձ հենց այդ շրջանում էր պետք, հետո պետք չէր: Երկար ժամանակ չէի կարողանում ներել նրան, կռիվ ունեի, թե նրա, թե Աստծո հետ: Միայն վերջերս կարողացա ներել նրան»,-պատմել է Ավետը:

Ավետը խոսել է նաև հոր էքստրասենսոր հատկությունների մասին, որոնք ինքը ժառանգել է: Ըստ Ավետի՝ հայրը կարողանում էր կանգնեցնել իր  սիրտը, հենց այդ պատճառով էլ, երբ մահացել էր, չէին հավատում, որ նա այլևս չկա:

 

Մեկնաբանություն

Որոնում