Նորություն չենք ասի, որ «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի գլխավոր դերասաններ Թելման Խաչատրյանին և Էթերի Ոսկանյանին արդեն երկար ժամանակ է, ինչ սիրավեպ են վերագրում։
Դերասանները ոչ հերքում են, ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին լուրը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և հոլովակներ:
Գրեթե ողջ համացանցը ողողված է նրանց ռոմանտիկ տեսանյութերով, որոնք երբեմն տպավորություն է լինում, միտումնավոր են գցում՝ իրենց զույգի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով։
Թելմանը նույնիսկ Սիրահարների օրվա կապակցությամբ էր տեսանյութ հրապարակել՝ դրան կից գրելով հետևյալը․ «Սիրեք իրար, շատ շատ…Շնորհավոր Սուրբ Սարգիս»:
Օրերս էլ Թելմանն Իսպանիայից լուսանկար էր հրապարակել, որին անմիջապես հաջորդել էր Էթերիի մեկնաբանությունը։ Թելմանը, իհարկե, պատասխանել էր նրա մեկնաբանությանը։
Նրանք այս ձևով շարունակում են թեժացնել իրենց սիրավեպի մասին քննարկումները։