Look and Face հաղորդման շրջանակներում Ամալյա Հովհաննիսյանը զրուցել է երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանի սիրելիի` Քրիստինայի հետ: Հաղորդման ընթացքում Քրիստինան խոստովանել է, որ իր ծնողները բաժանված են և ինքը 10 տարի է հոր հետ կապ չունի: Քրիստինան չի կարողացել թաքցնել արցունքները:
«Միշտ հոգումդ մնում ա ինչ որ «пробел», որը փորձում ես դու լրացնել, բայց չի ստացվում»:
Այն հարցին` արդյոք 12 տարեկանից հետո հայրիկի հետ շփում չունենալը ներել է Քրիստինան, հերջինս պատասխանել է.
«Եթե հոգուս խորքում ներած լինեի, ապա այս էմոցիաները չէին լինի: Մի կողմից կուզեի հանդիպել իրեն, շատ հարցեր կան, իսկ մյուս կողմից կա վախ` չգիտես ինչ կլինի»:
Մանրամասները` տեսանյութում