Մեծ կրծքի մասին շատ կանայք են երազում, բայց միայն այն ունեցողները գիտեն, թե որքան խնդիրներ կարող են ծագել մեծ կրծքի պատճառով։
[arajin]
1. Հաճախ սնունդն ընկնում է հագուստի բացվածքի մեջ, և երեկոյան ձեզ «ընթրիք» է սպասվում։
2. Ուսակապերը (բրետելները) երբեմն ցավեցնելու աստիճան ուսի մեջ են մտնում։
3. Արագ քայլելիս ստիպված եք լինում պահել կուրծքը։[media]
4. Հարազատները կարող են ձեր կուրծքը որպես բարձ օգտագործել՝ իրենց գլխի ծանրությունն ավելացնելով ձեր կրծքի ծանրությանը։
5. Անհարմար է փորի վրա պառկելը։
6. Ֆիզկուլտուրայի ինտենսիվ պարապմունքները տանջանքի են վերածվում։
7. Դժվար է հարմար կրծկալ գտնելը։
8. Մարմնի ծանրության կենտրոնը տեղափոխվում է, ինչից մեջքի ցավեր են առաջանում։
9. Կորսետով շորերը տաբու են։
10. Տհաճ է լսել, թե ինչպես են ընկերուհիները հիացական բացականչություններ անում. «Ախ, երանի ես ունենայի այսպիսի կուրծք»։