«10 տարի միասին». Լուսինե Թովմասյանն ու ամուսինը նշում են ամուսնության 10-ամյակը

  • Aug 31, 2023

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի ու ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Արդեն այսօր նրանք նշում են ամուսնության 10-ամյակը։

Այս մասին հայտնել է Լուսինեն, ով ինստագրամյան իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել հարսանեկան օրվանից և կից գրել.

«10 տարի միասին»։

Նշենք, որ Լուսինեի և Արթուրի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Այժմ նրանք մեծացնում են իրենց 2 զավակներին՝ Ալեքին և Արիանային։

Մեկնաբանություն

Որոնում