Մնաս բարով իմ… Անդրեն նոր էմոցիոնալ հոլովակ է հրապարակել. Ինչ է պատահել

Վերջին մեկ տարվա ընթացքում երգիչ Անդրեն կրկին վերսկսել է ակտիվ գործունեություն ծավալել՝ ներկայացնելով նոր երգեր և ակտիվ լինելով սոցիալական հարթակներում։

Սիրված արտիստը հաճախ է կիսվում տեսանյութերով և անձնական լուսանկարներով, սակայն այս անգամ նրա հրապարակումը առանձնահատուկ հուզիչ է ստացվել։ Ժամեր առաջ Անդրեն տեսանյութ է հրապարակել՝ կից թողնելով էմոցիոնալ գրառում։

Տեսանյութում նա ձեռքում պահած ծաղկեփունջը ցած է գցում՝ գրելով․ «Մնաս բարով իմ․․․»։

Այս կադրերով երգիչը կարծես հրաժեշտ է տալիս իր մեծ սիրուն, ապրումներին ու անցյալ կյանքի մի կարևոր հատվածին։ Տեսանյութը լի է խոր հույզերով և անմիջապես գրավել է հետևորդների ուշադրությունը։

Առաջարկում ենք դիտել այս հուզիչ տեսանյութը, որը, անկասկած, անտարբեր չի թողնի ոչ մեկին։