StarNews-ը այս ամռանը հայտնել էր, որ մահացել է դերասանուհի Մարինկա Խաչատրյանի տատիկը։ Այդ մասին Մարինկան հայտնել էր իր ինստագրամյան էջում։
Այսօր դերասանուհին նոր հուզիչ գրառում է արել`տատիկի ծննդյան օրը:
«Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ պահապան հրեշտակ:Տատիկս, խնդրում եմ, վերադարձիր, ես քեզ շատ եմ կարոտում, ուզում եմ տեսնել քո ժպիտները, ուզում եմ զգալ քո գրկախառնությունները,ուզում եմ լսել քո ձայնը և ուզում եմ, որ սրբես իմ արցունքները….»:
Հետևելով Մարինկայի հրապարակմանը`երևում է, որ նա չի հաշտվում իր տատիկի կորստի հետ:
Մարինկան եղբոր հետ ծաղիկներ է դրել տատիկի գերեզմանին, ինչպես նաև տուն վերադառնալով նրա նկարի առաջ տորթի մոմեր փչել ու շնորհավորել տարեդարձը: