Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանն ու նրա կինը` Էլվինա Վարդանյանը, ծնողներ են դարձել:
Երեկ ծնվել է զույգի առաջնեկը, ում մասնակցությամբ դերասանն առաջին իսկ լուսանկարն է հրապարակել իր ինստագրամյան էջում:
StarNews-ը շնորհավորում է`մաղթելով փոքրիկին անհոգ մանկություն:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2023 թվականի օգոստոսի 6-ին:
Զույգը հայկական ավանդական հարսանիք էր անցկացրել։ Սուրբ Առաքելական եկեղեցում միմյանց տեր և հնազանդ խոստում տալուց հետո նորապսակներն ընկերների հարազատների հետ օրը նշել էին ռեստորանային համալիրներից մեկում։