Այսօր տեղի ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը` Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում․ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ`բարեկամներ, ընկերներ, համակիրներ, մարդիկ, ովքեր ցավում են երիտասարդ պատգամավորի անժամանակ մահը:
Այստեղ էին նաև Ռոբերտ Քոչարյանն ու որդին`Լևոն Քոչարյանը:
ԱԺ պատգամավորներից մի քանիսը խոսեցին տեսախցիկների առջև: Նրանցից ոմանք չկարողացան թաքցնել իրենց հուզմունքը: