Օկսի Ավդալյանն ու ամուսինը բաժանվե՞լ են. ԲԱՑԱՌԻԿ

  • Feb 05, 2024

Երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ով բավականին ակտիվ է և´ իր գործունեության մեջ, և´ իր ինստագրամյան հարթակում: Երբեմն իր երաժշտական գործունեության ընթացքում քննադատությունների արժակացած երգչուհու գործունեությունից չէ, որ այսօր կցանկանանք խոսել:

Գաղտնիք չէ, որ Օկսին ամուսնացած է Վահագնի հետ, ով նաև երգչուհու պրոդյուսերն է համարվում: Օկսին այն հայտնիներից է, ով մինչև վերջերս կտրականապես հրաժարվել է հարցազրույցներ տալ և խոսել շատ ու շատ թեմաների մասին:

Այս անգամ մեր աչքից չի վրիպել այն,որ ամուսինները սկսել են միմյանց չհետևել ինստագրքմյան հարթակում, ջնջել միմյանց հետ հրապարակումները:

Դե իսկ Օկսիի ամուսինը նախկին «ՕկսիՎահագ» ինստագրամյան անունը փոխել է`դարձնելով «Վահագն Ավագյան»:

Արդյո՞ք սա խոսում է նրանց բաժանման մասին, թե պարզապել այլ միտում ունի, դժվար է ասել: Այնուամենայնիվ, StarNews-ը խոստանում է ճշտել:

Նշենք, որ երգչուհի Օկսի Ավդալյանն այն հայտնիներից է, ում արտաքինը տարիների ընթացքում շատ է փոխվել, կարելի է ասել՝ երգչուհին անճանաչելի է դարձել:

Նայելով Օկսիի՝ տարիներ առաջ արված լուսանկարները, ակնհայտ է, որ նա զգալիորեն փոխվել է ու գեղեցկացել:

Հատկանշականն այն է, որ երգչուհու սոցիալական ցանցի էջերում այլևս չենք կարող գտնել նրա արխիվային լուսանկարները:

Մեկնաբանություն

Որոնում