Տեսեք` ինչ էր ասել Սիլվի Բարկովայի ամուսինը`նախքան ամուսնանալը

Join Telegram
  • Oct 31, 2023

Դերասանուհի Սիլվի Բարկովան չափազանց ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ ունի հետևորդների մեծ բանակ: Սիլվին բացի իր ստեղծագործական գործունեությունից, նաև շատ հայտնություն ձեռք բերեց իր`ազգությամբ հնդիկ ամուսնու հետ կյանքը կապելով:

Ինչպես Սիլվին է խոստովանում`ինքը երջանիկ է, քանի որ ունի անդավաճան, իրեն մեծարող ամուսին:

 

Սիլվին հաճախ է ամուսնու հետ հրապարակումներ անում, ցույց տալիս համատեղ ժամանցը, հանգիստը և այլն:

Այսօր դերասանուհին հրապարակել է լուսանկար գրությունով ու նշել, որ հենց այդպես է եղել իր և ամուսնու պատմությունը:

«-Չե՞ս ցանկանում լինել իմ ընկերը:

-Մենք չենք պատրաստվում ընկերներ լինել:»

Ահա այս խոսքերով է Սիլվիի ամուսինը հայտնել իր զգացմունքի մասին:

Նշենք, որ StarNews.am-ը առաջինն էր տեղեկացրել, որ փետրվարի 21-ին ծնվել է Սիլվի Բարկովայի առաջնեկը։

Դերասանուհին հղիության ամբողջ ընթացքում եղել է Երևանում, ու հենց այստեղ էլ տեղի է ունեցել երեխայի սեռը հայտնելու արարողությունը, որին ներկա չէր եղել հնդիկ ամուսինը:

Որդու ծնվելուց հետո Սիլվին և ամուսինը հիմնականում Հայաստանում էին լինում, սակայմ տվյալ պահին գտնվում են ամուսնու ծննդավայրում:

Մեկնաբանություն

Որոնում