Լրագրող Արաքս Մամուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Որոշել եմ հրաժարվել Ameriabank CJSC-ից և հիփոթեքային վարկս էլ տեղափոխել այլ բանկ: Որովհետև ես ինձ ուղղակի թալանված եմ զգում այս բանկի հետ:
Ամռանը ծանուցում եմ ստանում, թե բա հարգելի՛ հաճախորդ, տեղեկացնում ենք, որ ձեր հիփոթեքային վարկի տոկոսադրույթը բարձրացնում ենք 2%-ով՝ դարձնելով՝ 14%: Զանգում եմ մասնագետների, որ խորհրդակցեմ, ասում են՝ կարող ա՞ 0,2 ա, խառնել ես; Բայց չէ, չէի խառնել, միանգամից 2 % էր՝ ամսական մոտ 30 հզ դրամ, այսինքն՝ Հայաստանի ամսական միջին աշխատավարձի 10%-ից ավելի:
Պայմանագիրս լողացող տոկոսադրույքով է, պայմանով, որ առաջին երեք տարվա մեջ նախնական տոկոսադրույքը փոփոխել չեն կարող, բայց այդ 3 տարին անցել է, հետևաբար 3 տարուց հետո շուկայում տոկոսադրույքի վերանայման հիմքեր լինելու դեպքում բանկն իրավունք ունի փոփոխելու տոկոսադրույքը, ընդ որում՝ ինչպես ավելիացնելու, այնպես էլ նվազեցնելու:
Սկսում եմ շուկան ուսումնասիրել, պարզվում է՝ շատ բանկեր ևս օգոստոսին տոկոսադրույքը փոփոխելու իրավունք և հնարավորություն են ունեցել, բայց չեն փոփոխել, որովհետև շուկայում հիմքեր չեն եղել փոփոխելու, ավելին, հետաքրքրվում եմ և պարզում, որ վերջին տարիների ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը միայն նվազեցրել է ու առաջիկայում էլ նվազեցնելու քաղաքականություն է վարելու, բայց,այդուհանդերձ, մեր տոկոսադրույքը, չգիտես ինչու, բարձրանում է:
Զանգում եմ բանկ, հարցնում, թե ինչու է բարձրացել իմ վարկի տոկոսադրույքը: Աշխատակիցը, որպես շատ սովորական պրակտիկա, հարցնում է՝ Ձեր 3 տարին չի լրացե՞լ, ասում եմ՝ այո, լրացել է, Ձեր տոկոսադրույքը լողացող չէ, ասում եմ՝ այո, լողացող է: Զարմանում է, թե այդ դեպքում ի՞նչն է խնդիրը; Պարզաբանում եմ, որ եթե տոկոսադրուքը լողացող է, դա չի նշանակում, որ 3 տարին լրանալուց հետո անպայման պետք է «լողա», հետն էլ ի վնաս հաճախորդի ու պահանջում, որ հիմնավորեն, թե հատկապես ինչ հանգամանքներ են հաշվի առել, որ որոշել են փոփոխել տոկոսադրույքը: Սպառիչ պատասխան չստանալով՝ գրավոր հարցում եմ ուղարկում; Աշխատակիցը զանգում է, բանավոր ինչ-որ պարզաբանումներ տալիս, պահանջում եմ գրավոր հարցմանս գրավոր պատասխանել, հետաքրքրվում է, թե ինչիս է պետք: Առանց երկար- բարակ քննարկումների ասում են, որ օրենքի պահանջ է:
Մեկ էլ իմ համար նստած եմ, բանկի գովազդ ա գալիս. նոր հաճախորդների են հրավիրում համագործակցության՝ 12.5 %-ով: Այսինքն՝ իմ տոկոսադրույքը բարձրացնում են, դարձնում 14 %, բայց նոր հաճախորդներին 12.5 %-ով հրավիրում են իրենց բանկ. երևի, որ սպասեն, նրանց 3 տարին էլ լրանա, նրանց տոկոսադրուքն էլ հասցնեն աստղաբաշխական թվերի:
Գնում եմ բանկ և տոկսադրույքը վերանայելու դիմում գրում, որտեղ նշում եմ թե՛ ԿԲ-ի վերաֆինասնավորման տոկոսադրուքը իջեցնելու քաղաքականության, թե՛ այլ հաճախորդներին ավելի ցածր տոկոսադրույքով համագործակցության հրավիրելու, թե՛ այլ բանկերի տոկոսադրույքը չփոփոխելու մասին՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ չվերանայելու դեպքում դիտարկելու եմ վարկս այլ բանկ տեղափոխելու հարցը;
Դիմումը հանձնելուց 5 րոպե անց արդեն վարկային մասնագետ է զանգում ու սկսում նոր պայմաններ առաջարկել: Ձեր վարկը դարձնենք 12.75., մերժում եմ, դարձնենք 12.5, պատասխանում եմ, որ կմտածեմ, հասկանում են, որ ոնց որ թե կարող ա համաձայնեմ, գցում-բռնում են և գրավոր պատասխան ուղարկում, որ 12.9 կդարձնեն տոսկոսադրույքը, եթե համաձայնեմ: Սա էլ փաստ, որ իրենք ավելի ցածր տոկոսադրույք սահմանելու հնարավորություն ունեին, բայց փորձել են բարձրացնել. ականջներս կախ կհամաձայնեմ, հրաշալի, չեմ համաձայնի, մի բան կանեն:
Ու ես վստահ եմ, որ գրեթե բոլոր հաճախորդների հետ են նույն կերպ վարվում: Ու սա այն դեպքում, որ վարկի գրեթե կրկնակիի չափ տոկոս ավել են տալիս մարդիկ. 20-25 մլն վարկի դիմաց մոտ 45-50 մլն վճարում են վերջնարդյունքում:
Այնպես որ, հարգելի՛ մարդիկ, հիփոթեքային վարկ վերցնելիս ուշադիր եղեք, թե ուր եք դիմում ու ինչ է գալու գլխներիդ»։