Բացառիկ լուսանկարներ. ինչ տեսք ունի այժմ Ռազմիկ Ամյանի կինը

  • Nov 11, 2023

Երգիչ Ռազմիկ Ամյանը արդեն տարիներ շարունակ է, որ իր ուրույն տեղն ունի հայկական երգարվեստում, բայց միևնույն ժամանակ այս ընթացքում երգչի անվան շուրջ մի շարք խոսակցություններ են պտտվել, որոնցից ամենաաղմկահարույցը կապված էր նրա անձնական կյանքի մանրամասների հետ։ Տևական ժամանակ լուրեր էին տարածվում, թե Ռազմիկն ու կինը՝ Լիլյան, բաժանվել են։ Իր վերջին հարցազրույցներից մեկում երգիչը խոսել էր այս մասին ու նշել.

«Ամուսնալուծվելն էսօր ինչա, թղթով չի, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանումա միտքդ նրա մտքիդ,դու ցավացրել ես քո երեխեքի մորը, ով քեզ երեխիդ շնորհիվ կյանքա տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ ա եղել, բայց Փառք Տիրոջը, որ ինքը հասկացողա, ու մենք իրար հետ ենք:Իմ պես խմող չի եղել, խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ: Միանգամից հասկացա, որ մեր սերը պետքա լինի նարկոտիկը»:

Եվ չնայած այս բացառիկ հայտարարությանը՝ երգիչը, միևնույնն է, կնոջ մասնակցությամբ հրապարակումներ չի անում։
Արդեն օրեր առաջ էլ ՌԴ-ում տեղի է ունեցել երգիչ Արամ Ասատրյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք արտիստներ, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանը։ Ավելի ուշ Արտաշ Ասատրյանի դուստրը՝ Սյուզին ինստագրամյան իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել ամուսնու՝ Մարտունի, ինչպես նաև Ռազմիկ Ամյանի և կնոջ մասնակցությամբ։

Հրապարակված լուսանկարից կարելի է եզրակացնել, որ այս տարիների ընթացքում Լիլյան ադտաքին փոփոխություններ գրեթե չի ունեցել և այս պահին էլ ամուսնու հետ միասին գտնվում է ՌԴ-ում։

Մեկնաբանություն

Որոնում