StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Սիրուշոն նոր գրառում էր արել ինստագրամյան իր էջի story բաժնում՝ հետևորդներին հայտնելով, թե ինչու նոր հրապարակումներ չի անում։
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ հուզիչ գրառում էր արել՝ տատիկի երկնային ծննդյան օրվա կապակցությամբ։
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը դստեր՝ Միայի մասնակցությամբ էր տեսանյութեր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում։
Դերասանուհի Սիլվի Բարկովան էլ մայրիկի մասնակցությամբ էր տեսանյութ հրապարակել՝ նշելով, որ շատ է կարոտում նրան։
Երգչուհիներ Սոնա Ռուբենյանն ու Մաշ Իսրայելյանն էլ նշում էին իրենց դուստրերի՝ Մարիի և Աննայի ծննդյան տարեդարձերը։ Փոքրիկները դարձել են մեկ տարեկան։
Հայտնի ռեփ երաժիշտ Ջեյ Զին 1999 թվականին դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ մանհեթենյան գիշերային ակումբներից մեկում իր պրոդյուսերի՝ Լենս Ռիվերի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար: Լենս Ռիվերը այդ պատահարի պատճառով 20 տարի է, ինչ հաշմանդամություն ունի և հիմա ոստիկաններին ստիպել է վերանայել գործը: Լրագրողների հավաստմամբ՝ Ջեյ Զին կարող է ևս մի քանի տարով ազատազրկման ենթարկվել: