Աստծով… Լիանա Վանոյանն աջակցում է Բագրատ սրբազանին

  • May 05, 2024

Դերասանուհի Լիանա Վանոյանն իր ինստագրամյան էջում աջակցությունն է հայտնել Բագրատ  սրբազանին:

«Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված… Աստծով»,- նշել է Լիանան`խոսելով Սրբազանի սկսած գործի մասին:

Տեսանյութը`հետևյալ հղումով

Հիշեցնենք, որ երեկ առավոտից Տավուշում ակցիա իրականացնողները՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Տավուշից ոտքով շարժվեցին դեպի Երևան:

Տավուշի մարզի բոլոր գյուղերի բնակիչները միացել են Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի բնակիչներին և Բագրատ սրբազանին:

Հայտնիներից երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո), դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ևս այստեղ են:

Այսօր Բագրատ սրբազանին է միացել ArmComedy հաղորդաշարի վարող Նարեկ Մարգարյանը:

«Նարեկ ջա՜ն»,- բացականչեց սրբազանը`տեսնելով նրան:

Ավելի վաղ նրանց էր միացել Անաիս Սարդարյանը:

«Պատիվ է սրբազանի կողքին կանգնել »,- գրել էր դերասանուհին:

Մայիսի 9-ին նրանք ցանկանում ենք հասնել Երևան և իրենց պահանջներն հստակ ներկայացնել:

Նշենք, որ Բագրատ սրբազանին են միացել նաև 44-օրյա պատերազմից որդեկորույս դարձած ծնողները:

Մեկնաբանություն

Որոնում