StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը այս ընթացքում ընտանեկան հանգիստն է անցկացնում Ջերմուկում, որտեղից էլ մի քանի հրապարակում էր արել։
Հաղորդավար Հրաչ Մուրադյանն էլ հետևորդներին ցույց էր տվել, թե ինչպես է սկսվել իր առավոտը։
Երգիչ Սարոն էլ նոր տեսանյութ էր հրապարակել մարզասրահից՝ պատմելով իր գրանցած հաջողությունների մասին։
Իսկ, ահա, դերասանուհի Իրինա Այվազյանն էլ զվարճալի հոլովակ էր ներկայացրել հետևորդներին՝ կատարելով հայտնի սերիալներից մեկի սաունդթրեքը։
Արամ MP3ն ու կինն էլ սիրառատ հրապարակմամբ էին հանդես եկել։
Նոր լուսանկար էր ներկայացրել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը։
Հումորիստ և հեռուստահաղորդավար, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը ձեռքի վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում է։ Նշվում է, որ առայժմ արտիստը գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ հետո կտեղափոխվի սովորական բաժանմունք, եթե վատթարացում չլինի։ Այնուհետև արտիստը վերականգնողական կուրս կանցնի։