Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից: Կարճ ժամանակահատվածում գեղեղկուհի դերասանուհին կարողացավ մեծ հայտնություն և սեր ձեռք բերել հանրության շրջանում:
Նա բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Այս անգամ հրապարակել է շքեղ նվերի լուսանկար, որում առկա են նաև գեղեցիկ ծաղիկներ:
Հիշեցնենք, որ երիտասարդ դերասանուհի Ռոզայի հայրը մահացել է: Դերասանուհին ամեն անգամ այս մասին խոսելիս չի կարողանում թաքցնել իր արցունքները:
Մեկ անգամ նա պատմել է իր հայրիկի մահվան մասին`նշելով հետևյալը.
«Հայրս մահացել է քովիդից, իրա ոտքով գնաց հիվանդանոց և մտքիս ծայրով չէի կարող անցկացնել, որ կարող է վատ բան լինել: Այդ ժամանակ կյանքս բաժանվեց 2 մասի: Այդ օրերից հետո մտածում էի՝ արդյո՞ք կկարողանամ ապրել և ոտքի կանգնել: Շատ մեծ բան եմ կորցրել, դրանից հետո փորձել եմ գնալ առաջ: Ամեն բան անում եմ , որ հայրիկիս արժանի զավակ լինեմ»:
Նշենք, որ դերասանուհու հորեղբայրը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն է, ով Ռոզային հոր մահից հետո շատ է օգնել և նրա կյանքում մեծ դեր ունի: