Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:
Այս անգամ Հասմիկը հայտնել է, որ իր տևական պասիվությունը ունի պատճառ, այն է`դստեր հիվանդանալը:
Հասմիկը տեղադրել է ջերմաչափի լուսանկարն ու խոստովանել, որ աննկարագարելի են լինում անն պահերը, երբ փոքրիկդ հիվանդանում է:
Հավելենք, որ դերասանուհին հիմնականում կիսվում է ուրախ իրադարձություններով, սակայն անցյալ տարին Հասմիկի համար կորստի տարի էր:
Մահացավ նրա հայրիկն ու արդեն օրեր առաջ Հասմիկի հայրիկը կդառնար 71 տարեկան:
Այս առիթով դերասանուհին հուզիչ հրապարակում էր արել`նշելով, որ առանց հայրիկի դատարկություն է: