StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը հետևորդներին հայտնել էր, որ դստերը՝ Նարէին, մանկապարտեզ է տարել, ինչպես նաև՝ ցույց էր տվել, թե ինչպես է անցել նրա առաջին օրը։
Դերասանուհի Լիանա Վանոյանն էլ հերթական անգամ նոր տեսանյութով էր կիսվել հետևորդների հետ՝ ցույց տալով նաև օրվա իր լուքը։
Երգիչ Արամ MP3-ն ու կինը՝ Աննան, այս շրջանում գտնվում է Իտալիայում ու պարբերաբար նոր կադրեր է հրապարակում հանգստից։
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն էլ դիմել էր հետևորդներին՝ խնդրելով նրանց փորձել գուշակել, թե ինչ նկարահանման է ինքը պատրաստվում։
Արևմտյան լրատվամիջոցներն էլ գրում էին, որ դերասանուհի Ջուլյա Ռոբերթսն ու ամուսինը՝ Դենի Մոդերը, բաժանվել են ու այլևս միասին չեն ապրում։ Զույգը վաճառել է նաև իր համատեղ տունը։