StarNews-ը հաճախ է անդրադառնում սիրված ու հանրության կողմից մեծ հետաքրքրություն վայելող հայտնիներին: Այս հոդվածով Ձեզ ենք ներկայացնում տաղանդավոր երգիչ Ժորա Շահինյանին և նրա գեղեցիկ ընտանիքը:
Երգիչը շատ ակտիվ գործունեություն է ծավալում, նրա երգերը մեկը մյուսի ետևից հիթ են դառնում, սակայն Ժորա Շահինյանի կյանքի պատմությունը քչերը գիտեն:
Ժորան ծնվել է Ստեփանավանում, սակայն ապրել ու մեծացել է Երևանում: Հայոց Բանակին պարտքը տալուց հետո` Ժորան ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա:
Իր կյանքի պատմության մասին խոսելով մի անգամ Ժորան նշել էր.
«Այո, ես շուտ եմ ամուսնացել` ծառայությանս ընթացքում: Կյանքի բերումով`ոչ մեր մեծ ցանկությամբ 20 տարեկանում, ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա»:
Սիրված երգիչը, 2012 թվականից ապրում է Մոսկվայում, սակայն Հայաստանի կարոտը սրտում: Հայոց լեզուն ու ժողովրդական երգը մշտապես հնչում են Ժորա Շահինյանի տանը: Երգիչն ունի երկու որդի, ովքեր շատ լավ տիրապետում են հայերենին։
«Իմ երեխաները Ռուսաստանում են մեծացել, բայց խոսում ու գրում են հայերեն: Ամեն բան գալիս է ընտանիքից: Իմ տանը, ոչ ոք Ռուսերեն լեզվով չի խոսում, միայն դրսում` եթե կարիք կա»,- նշել էր Ժորան:
Ժորա Շահինյանի ավագ որդուն հանրությունն արդեն ճանաչում է, նրա «Պապ Ջան» երգը շատ կարճ ժամանակահատվածում սիրելի դարձավ հանրության կողմից: Բոլոր սոցիալական հարթակներում երգը տարածվել ու հուզել է ունկնդիրներին: