«Ես ընկել եմ, ես կորցրել եմ ինձ…»․ հուզիչ գրառում․ ինչ է թաքնված Նաիրա Մովսիսյանի խոսքերի հետևում

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը սոցիալական էջում կատարել է գրառում, որը միանգամից ուշադրություն է գրավել և մտածելու տեղիք տվել նրա հետևորդներին։
Գրառումը բավականին հուզիչ և խորիմաստ է՝ ակնարկելով կյանքի դժվար փուլերի, ներքին պայքարի և վերականգնման մասին։
«Ես ընկել եմ։
Բայց երբեք այնտեղ մնալու համար։
Ես կորցրել եմ ինձ՝
պարզապես ավելի ուժեղ վերադառնալու համար։
Երբեմն պետք է կանգ առնել և նայել՝
ով էիր… և ով ես հիմա։
Որովհետև ճշմարտությունը պարզ է՝
ոչ ոք չի գալիս քեզ փրկելու։
Ոչ ոք չի վերակառուցելու քեզ։
Դու կամ ընտրում ես ինքդ քեզ,
կամ մնում ես այնտեղ, որտեղ հարմար է ուրիշների համար»։
Թեև դերասանուհին չի մանրամասնել, թե ինչի հետ է կապված այս մտքերը, հետևորդների մի մասը ենթադրում է, որ դրանք կարող են պայմանավորված լինել անձնական դժվարություններով կամ կյանքի որոշակի փորձություններով։
Միևնույն ժամանակ, շատերը գրառումն ընկալել են որպես մոտիվացիոն ուղերձ՝ ուժեղ լինելու, ինքներդ ձեզ ընտրելու և առաջ շարժվելու մասին։


















