Աստղային օրագիր. Օրվա ամենահետաքրքիր կադրերը մեկ հոդվածում

Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ակտիվ լինել սոցիալական հարթակներում՝ կիսվելով անձնական կյանքի հուզիչ պահերով, ընտանեկան կադրերով և հետաքրքիր հրապարակումներով։ StarNews-ը ներկայացնում է օրվա ամենաուշագրավ իրադարձությունները։

«Տարիներն այնքան արագ են սլանում…»․ Անահիտ Կիրակոսյանի գրառումը

Անահիտ Կիրակոսյանը դստեր ծննդյան օրվա առթիվ հուզիչ գրառում է կատարել՝ խոսելով ժամանակի արագ անցնելու և ընտանեկան հիշողությունների կարևորության մասին։

https://t.me/starnewstvv/419



Կարեն Ասլանյանը՝ հետվիրահատական շրջանի և բարդությունների մասին. Բացառիկ տեսանյութ

Կարեն Ասլանյանը վիրահատությունից հետո նոր հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ իր հետ ամեն ինչ լավ է։ Արտիստը նաև շնորհակալություն է հայտնել իրեն աջակցող և անհանգստացած մարդկանց։

«Քաղցկեղը մահապատիժ չէ․․․». Խաչատուր Հունանյանի անկեղծ ու ներշնչող պատմությունը․ Բացառիկ

Խաչատուր Հունանյանը բաց ու անկեղծ խոսել է իր կյանքի ուղու և քաղցկեղի դեմ պայքարի մասին՝ ընդգծելով, որ ճիշտ մտածողությունը, հավատն ու լավատեսությունը հիվանդությունը հաղթահարելու ամենակարևոր զենքն են։

«Մեկ տարին ուղղակի թռավ». Մելիքյանների ջերմ կադրերը

Մելիքյանների ընտանիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է իրենց որդին մեծացել մեկ տարվա ընթացքում։

https://t.me/starnewstvv/420

Ալեքսանդր Խաչատրյանի էլեգանտ ֆոտոշարքը

Դերասանը ներկայացրել է դասական ոճով նոր լուսանկարներ՝ արժանանալով երկրպագուների մեծ արձագանքին։

https://t.me/starnewstvv/421

Արսեն Գրիգորյանի բարձր տրամադրությունը

Արսեն Գրիգորյանը հումորային տեսանյութ է հրապարակել, որտեղ պարում է խանութում՝ փոխանցելով իր դրական էներգիան։

https://t.me/starnewstvv/424

 Սիլվա Հակոբյանի ընտանեկան արկածը

Երգչուհին ցույց է տվել ընտանիքի ձմեռային զբոսանքը, որը վերածվել է զվարճալի արկածի։

https://t.me/starnewstvv/426

Օքսի Ավդալյանի խորհրդավոր հրապարակումը

Երգչուհին կիսվել է նոր լուսանկարներով՝ դրանք ուղեկցելով խորհրդավոր գրառմամբ։

https://t.me/starnewstvv/427

Տիգրան Ասատրյանի խոհարարական փորձը

Երգիչը ցուցադրել է իր պատրաստած ձուկը՝ ներկայացնելով ընթրիքի պատրաստման ընթացքը։

https://t.me/starnewstvv/429

Մենչի հրապարակումը հարցեր է առաջացրել

Արմեն Պետրոսյանը շնորհակալական գրառում է կատարել «Ֆուլլ Հաուս Վայրէջք» ֆիլմի մասին, սակայն բազմաթիվ տառասխալները քննարկումների պատճառ են դարձել։

https://t.me/starnewstvv/430