«Շատ դժվար էր». Լիանա Վանոյանի անկեղծ խոստովանությունը․ Ինչու՞ է նա դիմել հոգեբանի․ Մանրամասները

“Ռանդևու” հաղորդման հերթական հյուրը Լիանա Վանոյանն էր, ով բաց ու անկեղծ զրույց է վարել իր անձնական փորձությունների, հիասթափությունների և հոգեբանի այցելության մասին։ StarNews-ը առանձնացրել է զրույցի այն հատվածները, որոնք ընդգծում են դերասանուհու մտորումները կյանքի դժվարությունների և հոգեբանի դիմելու մասին։

Լիանան խոսել է այն մասին, թե ինչու է որոշել դիմել հոգեբանի։ Նրա խոսքով՝ «կուտակված հարցեր կային, որոնք ինձ համար շատ դժվար էր մենակով հասկանալ՝ ինչի է դա կատարվում, ինչի է սա այսպես»։ Նա ընդգծեց, որ հոգեբանը շատ է օգնել իրեն հասկանալու իր զգացմունքները և հաշտվելու խնդիրների հետ։

Դերասանուհին նաև անդրադարձել է իր կյանքում տեղի ունեցած հիասթափություններին․ «Իմ կյանքում հիասթափությունները էնքան փուլային են եղել… ես երբ մարդուց հիասթափվում եմ, անձնական դրամա դա չեմ սարքում, հասկանում եմ, որ հիասթափվում եմ իմ սեփական ստեղծած սպասելիքներից. ոչ ոք պարտավոր չէ կերակրել քո սպասելիքները»։

Լիանայի խոսքերից երևում է, որ հոգեբանի աջակցությունը ոչ միայն նպաստել է մտորումների կարգավորմանը, այլև օգնել տեսնել իր հիասթափությունները նոր՝ ավելի առողջ տեսանկյունից՝ սեփական պատասխանատվությունն ու սպասելիքները հասկանալու համատեքստում։