Անի Երանյանն ու Մհերը կրկին միասին․ նոր լուսանկարները բուռն քննարկումների պատճառ են դարձել

Անի Երանյանն ու Մհերը նոր լուսանկարներ են հրապարակել, որոնք շատ արագ լայն տարածում են գտել սոցցանցերում։ Նրանց գրառումները մշտապես մեծ հետաքրքրություն են առաջացնում հետևորդների շրջանում։
Այս անգամ ևս բացառություն չէր. հրապարակված կադրերը բավականին մտերմիկ են, ջերմ ու անկեղծ մթնոլորտով, ինչն անմիջապես ակտիվ քննարկումների պատճառ է դարձել։

Լուսանկարների մտերմիկ բնույթը կրկին հարցեր է առաջացրել՝ արդյո՞ք նրանց կապը պարզապես ընկերական է, թե կա ավելի խորը հարաբերություն։

Սակայն, ինչպես նախկինում, այս անգամ ևս կողմերից որևէ մեկը պաշտոնապես չի մեկնաբանել այդ հարցը։
Մի բան հստակ է՝ նրանք կարողանում են պահել ինտրիգը և շարունակաբար մնալ հանրության ուշադրության կենտրոնում։