«Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ այսօր կարևոր օր է իրենց համար:
Գեղարդի վանքում մկրտվել են Լուսինեի երկու երեխաները`Արիանան և Ալեքը:
Հաղորդավարուհին մի քանի կադրեր է հրապարակել, սակայն խուսափել է երեկոյից որևէ հրապարակում անել: Այնուամենայնիվ, ներկայացնում ենք առաջին կադրերը, որտեղ երևում է Լուսինեի շքեղ տեսքը: