Արևոտ Բարսելոնա՝ Անահիտ Մանուկյանի նոր հանգիստը․ լուսանկարներ

Դերասանուհի Անահիտ Մանուկյանը մեկնել է երկար սպասված հանգստի՝ ընկերուհու հետ միասին։ Այս անգամ նա ընտրել է արևոտ ու գունեղ Բարսելանան, որտեղից արդեն կիսվում է ջերմ ու դրական հրապարակումներով։
Լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Անահիտը լիովին վայելում է իր հանգիստը․ նա շրջում է քաղաքի գեղեցիկ փողոցներով, բացահայտում տեսարժան վայրերը, համտեսում տեղական խոհանոցը և, ամենակարևորը, պարզապես վայելում յուրաքանչյուր պահը։ Նրա էջում տիրող տրամադրությունը վկայում է, որ այս ճամփորդությունը նրան իսկապես ոգեշնչել է։
Հատկանշական է, որ դերասանուհուն օդանավակայանում ճանապարհել է նրա սիրելին՝ նշանածը Հայկ Հովհաննիսյանը։ Զույգի ջերմ հրաժեշտը ևս անմասն չի մնացել հետևորդների ուշադրությունից։
Առաջարկում ենք դիտել Անահիտ Մանուկյանի հրապարակումներից մի քանիսը։





















