Ինչպես արդեն տեղեկացրել ենք` արդեն մի քանի ամիս է, ինչ դերասանուհի Աննա Մանուչարյանը և նրա դուստրը՝ Մալենան, ԱՄՆ-ում են։ Աննան արդեն սկսել է նկարահանվել հեռուստասերիալներից մեկում: Իսկ Մալենան էլ զբաղվում է իր երաժշտական գործունեությամբ։
Աննան հաճախ է նկարահանման հրապարակից կադրեր ներկայացնում, դե իսկ հերթական հրապարակման մեջ, ինչպես դերասանուհին է խոստովանել, «նաչնուշկայով» է: Աննայի հետ է նաև Լիա Զախարյանը, ով տեսանյութում երգում է:
Նշենք, որ Աննան դժվար անցյալ է ունեցել, դստերը միայնակ մեծացնելուց, մի շարք դժվարություններ հաղթահարելուց հետո` դերասանուհին այժմ երջանիկ է: