Դու շnւն ես, սшպլյակ, մենակ պnռնիկը կարա տենց բան անի. Հովհաննես Դավթյանը՝ ակցիա անող երիտասարդին

  • Apr 30, 2024

Երեկ մի քանի երիտասարդներ ակցիա են իրականացրել Մարզահամերգային  համալիրում՝ Հովհաննես Դավթյանի ներկայացման սկզբում: Նրանք պարզել էին «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ պաստառներ են։

Այսօր հումորիստը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում նշել է, թե վերջերս «ինչքան կեղտոտ քաղաքական տիզ» բաներ կան, գալիս, իրեն են կպչում: Ակցիա իրականացնող տղային նա անվանեց «անշնորք, անդաստիարակ սապլյակ», որը «վճարվում է».

«Ինչից եմ ես դա ենթադրում, որ արդեն շենքի մոտ, երբ իրեն մի երկու ճլոթի տվեցին, իրեն սպասում էր փաստաբանը, ու նաև քաղմասում է իրեն փաստաբան սպասել: Հետևաբար դու շուն ես, եղբայր, դու հայրենասեր չես, որովհետև հայրենասերից մինչև շուն մի քայլ ա: Գոնե վերջում անեիր, որ չխանգարեիր իմ ստեղծագործական երեկոյին: Բա որ պրոֆեսիոնալ չլինեի ու խառնվեի իրար: Դուք այ էդ տեսակ կարևոր բաներ եք վտանգի ենթարկում: Ղուրբան եղեք իմ պրոֆեսիոնալիզմին: Ստեղ չի քննարկվում, թե ես քաղաքական ինչ ուղղվածություն ունեմ, չունեմ, իհարկե, դու լավ գիտեք: Ցավում ա իմ սիրտը տարածքների կորստից, բայց էդ հարցերը ուրիշ հարթակներում կարելի է քննարկել, եթե ես էդ թեմայով բան ունենամ, կարող եմ ասել: Դուք ո՞վ եք, քանի՞ գլուխ ունեք, որ գաք, իմ ներկայացման սկզբում պաստառ պարզեք, գաք ձեր սևը խառնեք իմ սպիտակին, յան տվեք: Մենակ պոռնիկը կարա տենց բան անի»,- նշել էր նա:

Մեկնաբանություն

Որոնում