«Փորձեց զանգել Մկոյին ուղիղ եթերում»․ Հայկ Մարությանը՝ Արզումանյանի հետ հարաբերությունների մասին անկեղծ խոստովանություն

Հայկ Մարությանը հյուրընկալվել էր «Tete A Tete» հաղորդմանը, որտեղ ունեցել է բազմաբովանդակ և անկեղծ զրույց, որին հետևել է նաև StarNews-ը։
Զրույցի ընթացքում դերասանը անդրադարձել է նաև իր և Մկրտիչ Արզումանյանի հարաբերություններին՝ պարզաբանելով, թե ինչպիսին է նրանց ներկայիս շփումը։
Հարցին՝ արդյոք հիմա շփվում են, Մարությանը նշել է, որ ունեն շատ լավ հարաբերություններ։ Իսկ նախկինում հնարավոր լարվածության մասին խոսելով՝ ընդգծել է, որ դա բնական է մտերիմ մարդկանց դեպքում։
«Քանի որ շատ մտերիմ ենք, մտերիմ ընկերներ ենք, անհնար է, որ վեճեր կամ տարաձայնություններ չլինեն։ Օտար մարդուց չես նեղանում, իսկ հարազատից՝ այո, որովհետև շատ ավելի մոտ ես ընդունում»,– ասել է նա։
Դերասանը նաև չի բացառել, որ ապագայում կարող են կրկին միասին հանդես գալ որևէ սիթքոմում՝ նշելով, որ նման համագործակցությունը լիովին հնարավոր է։
Զրույցի ամենահետաքրքիր պահերից մեկում Մարությանը փորձել է ուղիղ եթերում զանգահարել Մկոյին՝ ապացուցելու, որ իրենց հարաբերությունները նորմալ են, սակայն վերջինիս հեռախոսը այդ պահին անհասանելի է եղել։

















