Թոռնիկի հետ անցկացրած ժամանակը լավագույնն է․ Տիգրան Ասատրյանը նոր հրապարակում է կատարել

Երգիչ Տիգրան Ասատրյանը, ով տարիներ շարունակ բնակվում է Հայաստանից դուրս, շարունակում է սիրված մնալ հանրության կողմից ոչ միայն իր երգարվեստի, այլև ազգային արժեքների, ընտանեկան ավանդույթների և հայկական ինքնության պահպանումը կարևորելու շնորհիվ։
Երգիչը հաճախ է իր սոցիալական հարթակներում կիսվում ընտանեկան հրապարակումներով՝ ցույց տալով ընտանիքի հանդեպ իր սերը և ջերմ վերաբերմունքը։ Առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաև նրա հրապարակումները թոռնիկի հետ, որոնք միշտ լի են ջերմությամբ և անկեղծությամբ։

Այսօր ևս Տիգրան Ասատրյանը նոր հրապարակում է կատարել՝ ցույց տալով, թե որքան հաճելի, հետաքրքիր և ուսուցողական ժամանակ է անցկացնում իր թոռնիկի հետ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ընտանիքը նրա կյանքի կարևորագույն արժեքներից մեկն է։