Պարզապես զզվելի է… Լյուսի Հայրապետյանի ոչ էսթետիկ հրապարակումները սրտխառնոց են առաջացնում

  • Feb 02, 2023

Սկանդալային մոդել Լյուսի Հայրապետյանն ինստագրամյան իր էջում բավական ակտիվ է: Նա գրեթե ամեն օր հրապարակումներ է անում:Այս անգամ նա իր հանգստից կադրեր է հրսպարակել, որոնք ոչ էսթետիկ են և Լյուսին ինքը դա փաստում է:

Իրականում ամեն գնով փորձեցինք հասկանալ, այնուամենայնիվ չստացվեց, թե ինչ իմաստ ունի բերանն ու լնդերը լվանալու պրոցեսը հրապարակել սթորի բաժնում, կամ ինչպես ես քթի խորքերից տամպոն հանում: Լյուսի ջան, գեղեցիկ ու լավ կոնտենտ ասվածը կարծես թե շփոթել ես:

Հավելենք, որ վերջին շրջանում Լյուսին հաճախ է խոսում այն մասին, որ մտածում  է մայրանալու մասին:

Նա նույնիսկ խոստովանել է, թե հղիի համար նախատեսված ինչ ֆոտոշարքով է ներկայանալու, որը, ինչպես և սպասելի է, լինելու է սկանդալային:

Հավելենք նաև, որ իր մերկության պատճառով Լյուսին ժամանակին խնդիրներ ուներ մայրիկի հետ, ավելին՝ նրա նյարդերը խնայելու համար մայրիկին սոցիալական ցանցերում գցել էր սեւ ցուցակ, որպեսզի չտեսներ իր հրապարակումները:

 

<<Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից:Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»,- իր հարցազրույցներից մեկում անկեղծացել է Լյուսին:

Մեկնաբանություն

Որոնում