Starnews-ը ժամանակ առ ժամանակ տեղեկացրել է Հարազատ թշնամի հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Լիկա Սալմանյանի մասին, ով թերևս արդեն մի քանի տարի է չի աշխատում դերասանի աշխատանքով։ Լիկա Սալմանյանը մարտ ամսին մայրացել է, նա ամուսնուն դուստր է պարգևել, ում անվանակոչել են Ադել։
Լիկան ժամանակ առ ժամանակ ներկայացնում է իրենց առօրյայից կադրեր, սակայն դեռ խնամքով թաքցնում է փոքրիկի դեմքը։ օրերս դերասանուհին կրկին հրապարակում է արել, որտեղ իր դուստրն է, սակայն լուսանկարն արված է մեջքից։
Թեպետ չի երևում փոքրիկի դեմքը, այնուամենայնիվ՝ նա իսկական համովիկ է։
Նշենք, որ վերջին տարիներին Լիկան չի նկարահանվում ոչ մի նախագծում։Չնայած մեծ մասսայականությանը՝ նա որոշեց հեռանալ ոլորտից և իր ուժերը փորձել դիմահարդարման մեջ:Նա սեփական գեղեցկության սրահն ունի:
Նա վերջին անգամ ներկայացավ սիթքոմերից մեկում և այլևս հրաժարվեց առաջարկներից, գուցե պատճառը նրա և Աշոտ Սարգսյանի ամուսնությունն էր։