StarNews-ը բազմիցս անդրադարձել է երգչուհի Նառայի ընտանիքին, մասնավորապես, նրա դստերը՝ Էլեոնորային, ով շատ ակտիվ է ինստագրամյան իր էջում և ունի հետևորդների մեծ բանակ։ Հենց ինստագրամյան էջում էլ Նառայի դուստրն այսօր կարևոր հայտարարություն է արել և մեղադրել Tomsarkg.am-ին մարդկանց խաբելու մեջ։ Բանն այն է, որ օրեր անց պետք է տեղի ունենար երգչուհի Zivert-ի համերգը որին, ի դեպ, երկրպագուները շատ էին սպասում։ Ու ահա Էլեոնորան հայտնում է, որ համերգը չի կայանալու, մինչդեռ տոմսերը դեռ վաճառվում են։
Մանրամասն՝ տեսանյութում.