Դերասանուհի, հաղորդավարուհի Արևիկ Գևորգյանը և հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը այս շրջանում միասին վարում են Արմենիա TV-ի առավոտյան «Բարի լույս» ծրագիրը։ Նրանց հեռուստատեսային զույգը բավականին սիրվել է հեռուստադիտողների կողմից։ Այսօր Արևիկը Արտակի հետ համատեղ նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Զրույց սիրո մասին»։
Նշենք, որ ավելի վաղ Արևիկը, խոսելով առաջին եթերի ժամանակ անհանգստության զգացողության մասին ասել էր.
«Բոլոր վախերս եւ անհանգստություններս «Բարի լույս»-ի անձնակազմի սիրո ու ջերմության շնորհիվ ամեն անգամ ավելի եւ ավելի են նահանջում»: