Լրագրող Արուս Տիգրանյանը ինստագրամյան իր էջում հաճախ է հետևորդների հետ անկեղծ գրառումներով կիսվում՝ պատմելով նաև իր հոգեվիճակի և հոգեբանի մոտ թերապիա անցնելու մասին։ Այս անգամ ևս Արուսը անկեղծ գրառում է կատարել՝ պատմելով դեռահասության դժվար փուլի մասին։ Լրագրողը նաև իր դեռահասության տարիներից բացառիկ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ ժամանակին, եթե իրեն ասեին, որ մի օր 263.000 հետևորդ ունեցող էջում այս լուսանկարները կհրապարակվեն, ինքը չէր հավատա։
«Երեկ թերապիայի էի բրեյնսփոթինգ էինք անում:
պարզվեց ինչ-որ մի բան լռվել ա …
թինեյջերական բոլոր կլասիկ ապրումները կիսատ են ապրվել ու էսօր ինձ համար շատ ակնհայտ պատճառներով գլուխ բարձրացրել։
գերհոգնածություն, պատասխանատվության գերդոզավորում ու էլի սինդրոմներ, որոնց անհնար էր թվում հաղթահարելը մինչև հասկացանք՝ արթնացել ա իմ թինեյջեր Արուսը, ում համար արդարացիորեն էսօրվա գործերս ու անելիքները չափազանց դժվար են ու անհաղթահարելի, տակից դուրս չի գալիս։
պետք ա թողնել բոլոր գործերը ու զբաղվել իրանով, բավարարել իրա պահանջներն էնքան ժամանակ, մինչև լարժեք կզգա։
բացեցի հին նկարներս… ուժս։ Առաջին պահին ուզեցի փակեմ։ Միանգամից զգացի էն բոլոր վախերն ու անհարմարությունները, որոնք զգում են մեծ մարդիկ, երբ կարդում են ֆբ-ի առաջարկած հին ստատուսները։
էդ ամոթը իմ թինեյջեր աղջկա կարծիքի, տեսքի ու ամբիցիաների համար… բայց։ Իմաստը հենց իրա համար չամաչելն ու իրան հենց էդպիսին ընդունելն ա։ Ի վերջո թինեյջերների համար ամենակարևորը էդ ընդունված լինելն ա, դպրոցում ամենաքուլը լինելն ու թույն մեծերի կողմից «պրիզնատի» արժանանալը։
որոշեցի հրապարակել իրա՝ առաջին պահին անդուր թվացող վարդագույն բանտիկով նկարները։ Եթե էն ժամանակ ինքը իմանար, որ ինչ-որ հայտնի մեկը իրա նկարները կդնի իրա 263.000 անոց էջում, չէր հավատա աչքերին։ Իսկ բացի տեղադրելուց ուզում եմ հանրայնորեն պրիզնատ գալ էն 16 տարեկան Արուսին, ու ասել, թե ինչքան եմ հպարտանում իրանով, որ առանց իրա բանտիկի ու փինկթիվիի երբեք մենք չէինք ունենա էն, ինչ կա հիմա։ Որ հենց իրա համարձակությունն ու վախերն են ինձ փրկել ամենադժվար օրերին։
Պետքա սիրել էն մարդուն, ով ֆբ-ում անդուր սիրային ստատուսներ ա գրել, պետքա գրկել ու հպարտանալ իրանով, որ իմանա՝ ինքն ա ինձ համար ամենաքուլ մարդը»,- գրել էր Արուս Տիգրանյանը։