StarNews-ն արդեն հայտնել էր, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը մայրիկի հետ հանգիստն է վայելում Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում։ Դերասանուհին արդեն ցույց էր տվել թռիչքը, այնուհետև հյուրանոցի իրենց համարը։ Այսօր էլ Տաթևիկը նոր լուսանկարներ է հրապարակել հանգստից, որոնց կից գրել է.
«Կյանքը շատ տարբեր է ափին։ Այն գեղեցիկ է, բայց մի այլ ձևով։ Օվկիանոսը կախարդական հմայք ունի։ Կախարդական, առեղծվածային, վայրի և ազատ։ Երբ ես որոշում եմ լսել իմ սրտին, այն բերում է ինձ ափ, օվկիանոս»։