Երգչուհի Տաթև Ասատրյանը այսօր՝ հուլիսի 7-ին նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ երգչուհու ընտրյալը՝ պրոդյուսեր Նարեկ Ստամբոլցյանը, Տաթևի հետ համատեղ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«8 տարի միասին։ Ծնունդդ շնորհավոր, Տաթևս»։
Ինքը՝ երգչուհին, օրվա առթիվ հրապարակել էր իր մանկության տարիների լուսանկարներից մեկը։
Նշենք, որ Նարեկի և Տաթևի հարաբերությունների մասին հայտնել էր երգիչ Ռազմիկ Ամյանը իր հարցազրույցի ընթացքում։