Ձեր գովազդն այստեղ

«Ծնունդս շնորհավոր». Անդրեն նշում է ծննդյան տարեդարձը

  • Jul 08, 2023

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն այսօր՝ հուլիսի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը։ Օրվա առթիվ երգիչը լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Ծնունդս Շնորհավոր։ Հաղթող տեսակը ծնվում և ամեն Աստծո օր պայքարում է ապրելու, սիրելու և ներվելու համար։ Շնորհակալ եմ Աստծուց, որ պարգևել է ինձ կյանք, շնորհակալ եմ հրաշք ընտանիքիս ամեն ինչի համար, շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, որ միշտ իմ կողքին եք, շնորհակալ եմ բոլոր այն անծանոթ մարդկանց, հարազատներիս և ընկերներիս, որ անկեղծ ուրախանում և տխրում եք ինձ հետ միասին և իմ կյանքը լցնում և հետաքրքիր եք դարձնում ձեր ներկայությամբ:  Շնորհակալ եմ»։

Մեկնաբանություն

Որոնում