Այսօր պարուհի, պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը նշում է ծննդյան 74-ամյակը։ Օրվա առթիվ երգչուհի Զարուհի Բաբայանը հոլովակով էր կիսվել ինստագրամյան իր էջի story բաժնում՝ շնորհավորելով սկեսրոջ ծննդյան տարեդարձը։
Պարի և հոգու թատրոնի պաշտոնական էջը նույնպես գրառում էր կատարել՝ շնորհավորելով Սոֆի Դևոյանին.
«Սիրելի Սոֆի, Ձեր ստեղծած արվեստը հոգի ունի, Ձեր կատարած աշխատանքը ծիլեր ունի, իսկ Ձեր անունը ոսկե տառերով պատմություն ունի: Շնորհավո՜ր ծնունդդ, լեգենդ»։