StarNews-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ լրագրող Մհեր Բաղդասարյանը այս օրերին գտնվում է հայրենիքում, որտեղ էլ սկսել է իր Tete a Tete հաղորդաշարի հարցազրույցների նոր շարքը։
Մհերն այսօր ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, հայտնելով, որ տեղի է ունեցել իր մկրտությունը։ Արարողությունն անցկացվել է Դիլիջանում՝ Հաղարծնի վանքում։ Կնքահոր և կնքամոր պարտականությունները կատարել են օպերատոր Արտյոմ Աբովյանը և կինը՝ դիզայներ Ֆաինա Հարությունյանը։ Հրապարակած լուսանկարներին կից Մհերը գրել էր.
«Իմ մկրտությունը… Կնքահայրս՝ Արտյոմը, կնքամայրս՝ Ֆաինան»։