Օրեր առաջ ավարտին մոտեցավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալը, որը ցուցադրման ողջ ընթացքում պահպանեց բարձր վարկանիշ։ Սերիալի նկարահանումների ավարտից հետո գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանը մեկնել էր ճամփորդության և հանգստի մանրամասներով պարբերաբար կիսվում էր հետևորդների հետ։
Արդեն այսօր Կարենը ինստագրամյան իր էջի story բաժնում նշել էր, որ չնայած մի շարք նախագծերում հանդես գալու առաջարկներին, այս շրջանում որոշել է դադար վերցնել։ Դերասանը, մասնավորապես, գրել էր.
«Անկախ նրանից, որ առաջարկներ շատ կան նոր նախագծերում հանդես գալու որոշեցի դադար վերցնել։ Շնորհակալ եմ բոլոր հրավերների համար։ Կհանդիպենք մի փոքր ուշ»։
Կարեն Ասլանյանի գրառումից կարելի է հասկանալ, որ այս շրջանում նա նոր ճանապարհորդություն է ծրագրում։