Ձեր գովազդն այստեղ

«Մենք առանց ձեզ կարող ենք». Դիանա Գրիգորյանը՝ տղամարդկանց մասին

  • Jul 10, 2023

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը այսօր ինստագրամյան իր էջի story բաժնում անդրադարձել էր կին-տղամարդ հարաբերություններին՝ նշելով, որ վերջերս շատ է լսում կարծիքներ, որ տղամարդիկ կանանց սիրում են միայն այն ժամանակ, երբ կնոջ մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է, բայց երբ նույն կնոջ մոտ որևէ բան լավ չի լինում, տղամարդիկ դադարում են նրան սիրել։ Դիանան ընդգծել էր, որ դա անընդունելի է և նշել, որ կանայք առանց տղամարդկանց կարող են, իսկ ահա տղամարդիկ առանց կանանց՝ ոչ։

Այնուամենայնիվ, հարց է առաջանում, թե ինչու՞ է Դիանան, տեսանյութերի հրապարակումից կարճ ժամանակ անց հեռացրել դրանք story բաժնից, մանավանդ այն դեպքում, երբ իր խոսքում նշում էր, որ նման կարծիքներ ինքը լսում է նաև այլ կանանցից։

Մեկնաբանություն

Որոնում