Աննա Մարտին նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից լուսանկարներ է հրապարակել

  • Jul 10, 2023

Երգչուհի Աննա Մարտին տևական դադարից հետո հանդես է գալու նորությամբ։ Երգչուհու երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու իրենց սիրելի արտիստի նոր կատարումը։ Երգչուհին արդեն տոցիալական իր էջերում հրապարակել է կադրեր՝ նոր տեսահոլովակի նկարահանման հրապարակից։ Ինչպես կարելի է հասկանալ առաջին կադրերից, սպասվում է վառ և ամառային գույներով տեսահոլովակ։ Տեսահոլովակի ռեժիսորի պարտականությունները ստանձնել է ռեժիսոր Արեն Բայադյանը, իսկ դիզայները Արմեն Գալյանն է։ Նման պրոֆեսիոնալ անձնակազմի ներկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ երգչուհու նոր աշխատանքը կարդարացնի լսարանի սպասումները։
Հիշեցնենք, որ Աննա Մարտին հայկական շոուբիզնես էր մուտք գործել դեռ տարիներ առաջ՝ անմիջապես արժանանալով հանրության համակրանքին։ Երգչուհին հայ լսարանին ներկայացավ «Սիրո հեղեղ» կատարմամբ, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արեն Բայադյանը։ Երգը ժամանակին իսկական հիթ դարձավ՝ հնչելով գրեթե բոլոր երաժշտական հաղորդումների եթերում։ Ստեղծագործության հաջողության մասին է վկայում նաև այն փաստը, որ անգամ տարիներ անց այն սիրված է հանրության շրջանում և պարբերաբար ցուցադրվում է հեռուստաալիքների եթերում։ Այս կատարումից հետո Աննա Մարտին ևս մի քանի երգեր թողարկեց, որոնք ևս կարճ ժամանակում սիրվեցին և լայն տարածում գտան։ Դրանցից են օրինակ՝ «Նահանջում եմ», «Забываю» «Волна любви» կատարումները։ Մինչ հայկական շոուբիզնես մուտք գործելը Աննա Մարտին բավականին հաջողությունների էր հասել ՌԴ-ում՝ համագործակցելով այնպիսի արտիստների հետ ինչպիսիք են Ռենդի Բրեկերը և Վլադիմիր Պրեսնյակովը։ Իսկ հարցազրույցների ընթացքում երգչուհին մեկ անգամ չէ, որ խոսել էր երաժշտական իր հստակ սկզբունքներն ունենալու և դրանց չդավաճանելու մասին։ Հենց սա էր, թերևս, երգչուհու՝ հայ լսարանի կողմից կարճ ժամանակում սիրվելու պատճառներից մեկը։ Դե իսկ այն պրոֆեսիոնալ անձնակազմը, որի հետ համագործակցում է Աննա Մարտին, ամբողջացնում են նրա աշխատանքի մասին պատկերացումները։
Չնայած նրան, որ վերջին տարիներին երգչուհին նոր երգեր չի թողարկել և ներգրավված է եղել ընտանեկան բիզնեսի աշխատանքներում, միևնույնն է, չի դադարել ստեղծագործել։ Դա կարելի է նկատել նաև երգչուհու սոցիալական էջերում։ Եվ արդեն շուտով հնարավորություն կունենանք կրկին հետևել Աննա Մարտիի երաժշտական գործունեությանը։

 

Մեկնաբանություն

Որոնում