Ձեր գովազդն այստեղ

Արտաշ Ասատրյանի կինը Փարիզում նշում է ծննդյան տարեդարձը. Ամուսնու և երեխաների շնորհավորանքը

  • Jul 12, 2023

StarNews-ն արդեն տեղեկացրել էր, որ երգիչ Արտաշ Ասատրյանն ու կինը՝ Աննան, այս ընթացքում իրենց հանգիստն են վայելում Փարիզում։ Այսօր էլ երգչի կինը նշում է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ էլ Արտաշ Ասատրյանը կնոջ հետ համատեղ լուսանկար էր հրապարակել՝ շնորհավորելով նրան։ Զույգի երեխաները նույնպես շնորհավորել էին մայրիկին՝ օրվա առթիվ։

Նրանց ավագ որդին՝ Գրիշան, տեսակապով միացել էր ծնողներին և մայրիկին նվիրված երգ էր կատարել։ Արտաշ Ասատրյանի և Աննայի դուստրը՝ Սյուզին, ում հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ վերջերս, ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել ինստագրամյան իր էջի story բաժնում, որոնց կից գրել էր.

«Ծնունդդ շնորհավոր իմ և Արտաշ Ասատրյանի առաջին և հավերժ սեր», «Դու հատուկ տեղ ունես իմ սրտում։ Իմ ամենամեծ ցանկությունը մեծանալ և քեզ նման դառնալն է»,- գրել էր Սյուզին։

Իսկ ահա նրանց կրտսեր որդին՝ Արամը, մայրիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել։

«Ծնունդդ շնորհավոր, աշխարհի լավագույն մայրիկ»,- հրապարակմանը կից գրել էր Արամը։

Մեկնաբանություն

Որոնում