Մաշա Մնջոյանը հաղթել է «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում

  • Jul 17, 2023

Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում hուլիսի 14-16-ը ընթացող «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների միջազագային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում էր երգչուհի Մաշա Մնջոյանը։

Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ և Իգոր Վոզնեսենսկիյիի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգն՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունն՝ արժանանալով 69 միավորի:

Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի:

Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ է հաղթող ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։

Մեկնաբանություն

Որոնում